Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Էկոլոգիական տարեթվերի օրացույցում ապրիլի 24-ը նշվում է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, որը հաստատվել է կենդանիների վրա հիվանդագին փորձերի դեմ Միջազգային Ասոցիացիայի (ԻնտերՆԻՉ) կողմից 1979 թ. և իր աջակցությունն է ստացել ՄԱԿ-ի կողմից:

 

Սկզբանպես այն «նշվել» է կենդանիներին պաշտպանող կազմակերպությունների կողմից մի շարք երկրներում, իսկ արդեն այսօր ամբողջ աշխարհում զարգանում է շարժում կենդանահերձման (լաբորատոր կենդանիների վրա փորձեր) դեմ, որին աջակցում են տարբեր հասարակական և կենդանիներին պաշտպանող կազմակերպությունների ակտիվիստներ:


Պետք է ասել, որ կենդանիները փորձերում օգտագործվել են հին ժամանակներից, բայց ամեն դեպքում այդ աշխատանքներn ունեցել են կարճատև բնույթ: «Լաբորատոր կենդանի» հասկացությունը ձևավորվել է XIX դարի վերջին՝ կապված փորձարարական կենսաբանության և բժշկության  փոթորկոտ զարգացման հետ, իսկ XX դարի երկրորդ կեսից կենդանիների վրա գիտական փորձարկման մեթոդը ձևավորվեց որպես ինքնուրույն ուղղություն: Այսօր լաբորատոր կենդանիներն օգտագործվում են ախտաբանական գործընթացների մոդելացման  և դեղերի օգտագործման, կոսմետիկ միջոցների, ծխախոտների, սննդային հավելումների,   կենցաղային քիմիայի նյութերի փորձարկման համար... Հետազոտությունների հիմնական պատվիրատուները խոշոր դեղագործական և կոսմետիկ կորպորացիաներն են:


Փորձերում ավելի հաճախ  օգտագործվող կենդանիների թվում են մկները, ճագարները, կապիկները և շները: Ամեն տարի այդ տեսակների հարյուրավոր ներկայացուցիչներ մահանում են լաբորատորիաներում: Բացի այդ, կենդանիներին օգտագործում են ապագա բժշկական աշխատակիցներին և անասնաբույժներին սովորեցնելու համար:


 Իհարկե, լաբորատոր կենդանիների վերաբերյալ գիտության զարգացման սկզբնական փուլում էթիկական հարցերը հրատապ չեն եղել, քանի որ  այդ «ճյուղի» թափն այդքան էլ մեծ չէր: Ներկայումս  նշյալ ոլորտում բիոէթիկայի հարցերը գտնվում են հասարակայնության ուշադրության կենտրոնում: Կենդանիների վրա կատարվող դաժան փորձերն ու թեստերը  շարունակում են գոյություն ունենալ առաջին հերթին այն բանի համար, որ շատ սպառողներ ընդհանրապես ծանոթ չեն բարոյական խնդրին, իսկ արտադրողները հետաքրքրված չեն դա հասցնելու վերջնական գնորդին: Հենց համաշխարհային հասարակայնության ուշադրությունn այդ խնդրի վրա հրավիրելու համար հաստատվել է Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը:


Կենդանիների վրա փորձարկման բիոէթիկան պահանջում է նման կենդանիների քանակի նվազեցում,  փորձի ընթացքում կենդանիների տանջանքների և ցավի պակասեցում  և այլն: Բիոէթիկան այս խնդրին դիտում է նաև բարոյական, իրավական, փիլիսոփայական, սոցիալական, կրոնական խնդիրների տեսանկյունից, որոնք առաջանում են կենդանիների անխուսափելի օգտագործման հետ կապված ՝ որպես  կենսաբանության և բժշկության առաջընթացի միջոց:


Արդեն անցյալ դարի կեսերին շատ երկրներում  ծավալվել է ակտիվ հասարակական շարժում՝ «Գեղեցկությունն առանց դաժանության» կարգախոսի ներքո, որի արդյունքում միջոցառումներից շատերն անցել են բուսական հումքի (այսինքն` առանց կենդանական կոմպոնենտների) և այլընտրանքային թեստավորման (առանց կենդանիների օգտագործման): Այսօր նման արտադրանքը նշում են ֆիրմային նշանով՝ ճագարը շրջանակի մեջ, հետևյալ գրառումով՝ «Not tested for animals» («Փորձարկված չէ կենդանիների վրա») կամ «V» (վեգան) նշանով:


Նաև ԻնտերՆԻՉը գործունեություն է ծավալել շատ երկրների ուսումնական հաստատություններում պարապմունքների համար կենդանահերձման այլընտրանքային տարբերակների փնտրտուքով: Եվրոպայի շատ համալսարաններ հայտարարել են կենդանիների վրա փորձեր կատարելու ժխտման մաասին: Ուսանողներին դրա փոխարեն տրամադրվում են տեսանյութեր և համակարգչային  ծրագրեր, որոնք փոխարինում են կենդանիների վրա փորձարկելուն։ Պրակտիկ   հմտություններ նրանք կարող են ձեռք բերել՝ մշակելով կենդանիների դիակները, որոնք մահացել են բնական մահով, կամ դժբախտ պատահարի հետևանքով, կամ սպանվել են անբուժելի հիվանդության պատճառով: Այդ ամբողջը, անկասկած, թույլ է տալիս կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչների կյանքը պահպանել:


Եթե ուսումնական գործընթացում կարելի է բավարարվել առանց կենդանի օրգանիզմի, ապա, դժբախտաբար, շատ գիտական փորձեր դժվար է իրագործել` առանց կենդանիների մասնակցության: Այս խնդրում նույնպես կենդանիներին պաշտպանող կազմակերպությունները հասել են շատ դրական արդյունքների: Օրինակ. 1998 թ. Մեծ Բրիտանիան առաջինը արգելեց կոսմետիկայի թեստավորումը կենդանիների վրա և ընդունեց օրենք փորձի ժամանակ պարտադիր ցավազրկման մասին։ Հետագայում նման օրենքներ ընդունվեցին մի շարք երկրներում, որտեղ կան լաբորատոր կենդանիների իրավունքների պաշտպանության գործընթացում մասնագիտացած կազմակերպություններ։ ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում թեստավորման այլընտրանքային մեթոդների մշակմանը:


Պետք է ասել, որ այսօր կենդանիների վրա չթեստավորված ապրանքները ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում գնորդների շրջանում, և, հետևաբար, հակառակ դաշտը համարում են «անմաքուր» արտադրողներ: Այս ամենի հետ կապված հաստատվել են համաշխարհային մասշտաբի շատ կարևոր փաստեր և չափանիշներ (էթիկ կոսմետիկայի և կենցաղային քիմիայի), որոնք ուղղված են  փորձերում և այլ գիտական նպատակներով օգտագործվող կենդանիների պաշտպանությանը։ Ի դեպ,  կենդանիների վրա փորձերի համար այլընտրանքային մեթոդների փնտրտուքը շարունակվում է:


Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը կենդանահերձության հակառակորդները և մարդասիրական գիտության կողմնակիցները տարբեր երկրներում անց են կացնում մասշտաբային լուսավորչական ակցիաներ և միջոցառումներ, որպեսզի մեկ անգամ ևս հասարակության ուշադրությունը հրավիրեն «մեր փոքր բարեկամների» խնդիրներին, որոնք դատապարտված են փորձերի, և հիշեցնել, որ կա այլընտրանքային բժշկություն, կոսմետիկա, կենցաղային քիմիա ու անհատական հիգիենայի միջոցներ: Լաբորատոր կենդանիների իրավունքների  պաշտպանության  մեջ կան շատ անպարզություններ և հակասություններ, բայց դրանք լուծել կարող է միայն  կարեկից և մարդասիրական հասարակությունը:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. magcity74.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը
Հունիսի 30-ին ծնվել է անգլիացի բուսաբան և ճանապարհորդ Ջոզեֆ Հուկերը

Ջոզեֆ Դոլթոն Հուկերը ծնվել է 1817 թ. հունիսի 30-ին՝ Հեյլսուորտում: Նրա առաջին ուսուցիչը հենց իր հայրը՝ Վիլյամ Հուկերը դարձավ: Ջոզեֆը՝ 7 տարեկանից սկսած, Գլազգոյի համալսարանում նրա դասախոսություններն էր լսում...

Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր

1987 թ. ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան որոշեց հունիսի 26-ը նշել որպես Թմրանյութերի կիրառման և դրանց անօրինական շրջանառության դեմ պայքարի միջազգային օր...

Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր
Հունիսի 26-ը՝ Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր

1997 թ., Տնտեսական և սոցիալական խորհրդի առաջարկով, ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան հունիսի 26-ը հայտարարեց Կտտանքների զոհերին աջակցելու միջազգային օր (International Day in Support of Victims of Torture)...

Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին
Հունիսի 25-ին ծնվել է սովետական ֆիզիոլոգ, դոմինանտի մասին ուսմունքի ստեղծողը, ԽՍՀՄ ԳԱ պրոֆեսոր Ալեքսեյ Ուխտոմսկին

Ալեքսեյ Ուխտոմսկին ծնվել է 1875 թ. հունիսի 25-ին Յարոսլավի նահանգում, նախկին զինվորականի ընտանիքում: Նա ընտանիքի չորրորդ երեխան էր, և վաղ մանկությունում նրան դաստիարակության էին տվել...

1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան
1868 թ. հունիսի 23-ին արտոնագրվեց գրամեքենան

Տեղային արհեստանոցում աշխատելով՝ Կրիստոֆեր Շոուլզը և նրա գործընկեր Կարլոս Գիդդենը գրքի էջերի հաջորդաբար համարակալման համար սարքավորում հնարեցին: Այս հասարակ հարմարանքից էլ սկիզբ է առել...

Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր
Հունիսի 20-ը՝ Փախստականների համաշխարհային օր

Ամեն տարի հունիսի 20-ին փախստականները և հարկադրված փախստականները նշում են իրենց տխուր օրը՝ Փախստականների համաշխարհային օրը  (World Refugee Day), որը հաստատվել էր...

Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը
Հունիսի 14. Ռիո Դե Ժանեյրոյում ավարտվեց ՄԱԿ-ի Համաժողովը, ինչի ընթացքում ընդունվեց Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ հռչակագիրը

1992 հունիսի 3-ից մինչւ հունիսի 14-ը Ռիո Դե Ժանեյրոյում անցկացվող Շրջակա միջավայրի և զարգացման վերաբերյալ համաժողովը դարձավ XX դարի վերջին տասնամյակի էկոլոգիական խոշորագույն ակցիան...

Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է
Հունիսի 14-ը Արյան դոնորի միջազգային օրն է

2005թ. Ժնևում կայացած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի սեսիայում հունիսի 14-ը հաստատվեց որպես Արյան դոնորի համաշխարհային օր` ի պատիվ 1868թ. այդ օրը ծնված ավստրիացի բժիշկ...

Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է
Հունիսի 12-ը երեխաների՝ աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրն է

Երեխաների` աշխատելուն դեմ պայքարի համաշխարհային օրը (World Day Against Child Labour) սահմանվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից և ամեն տարի նշվում է հունիսի 12-ին: Օրացույցում նոր օր մտցնելու...

1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց
1981 թ. հունիսի 5-ին Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնը նոր հիվանդություն՝ ՁԻԱՀ գրանցեց

«20-րդ դարի ժանտախտ» համարվող հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է 1981 թ. ԱՄՆ-ում: Բժիշկներին շատ անհանգստացրեց թոքաբորբով հիվանդացող երիտասարդների թվի խիստ աճը, ինչը...

Պատմության էջերից
Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է
Հունիսի 4-ը Ագրեսիայի զոհ անմեղ երեխաների միջազգային օրն է

«Իսրաելի ագրեսիայի ակտերի զոհեր հանդիսացող պաղեստինցի և լիվիացի անմեղ երեխաների մեծ քանակից ցնցված» ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան 1982 թ. օգոստոսի 19-ին Պաղեստինի մասին իր արտակարգ...

Հիշարժան տարեթվեր
Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին
Հունիսի 2-ը Առողջ սնվելու օրն է. սկսեք ձեր կատարելության ուղին

Այսօր` հունիսի 2-ին, Առողջ սնվելու օրն է: Այս տոնը դեռ պաշտոնական չէ, այն նախաձեռնել են նիհարողների համար սոցիալական ցանցի մասնակիցների մի խումբ...

Հիշարժան տարեթվեր
Մայիսի 31-ը` Առանց ծխախոտի միջազգային օր
Մայիսի 31-ը`  Առանց ծխախոտի միջազգային օր

1988 թվականին Առողջապահութհան միջազգային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտատարեց առանց ծխախոտի միջազգայի օր: Միջազգային հանրության առաջ խնդիր էր դրվել հասնել այն բանին, որ XXI դարում ծխախոտի...

Հիշարժան տարեթվեր
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը
Մայիսի 30-ին ծնվել է գերմանացի էնտոմոլոգ Գերման Հագենը

Գերման Հագենը ծնվել է 1817 թ. մայիսի 30-ին Կենիգսբերգում (այժմյան Կալինինգրադ): Նա իր կարիերան սկսել է 1836 թ. Կենիգսբերգի համալսարանի բժշկական ֆակուլտետ ընդունվելուց հետո...

Պատմության էջերից
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am
Մայիսի 29-ը Առողջ մարսողության համաշխարհային օրն է. med.news.am

Մայիսի 29-ը առողջ մարսողության համաշխարհային օրն է (World Digestive Health Day), որը սահմանվել է համաշխարհային աղեստամոքսային կազմակերպության նախաձեռնությամբ (World Gastroenterology Organisation, WGO)...

Պատմության էջերից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ